Առաքում


Առաքման քաղաքականություն

Շնորհակալություն, որ գնում եք Haviden-ից։
Մենք նպատակ ունենք ապահովել հարմար և վստահելի առաքման փորձ բոլոր պատվերների համար։

Մշակման ժամկետ

Բոլոր պատվերները մշակվում և ուղարկվում են վճարման հաստատումից հետո 1–2 աշխատանքային օրվա ընթացքում։

Առաքման եղանակ

Բոլոր փաթեթները առաքվում են ՀայՓոստ-ի միջոցով՝ ստանդարտ առաքման դեպքում կամ ուղիղ կուրիերային առաքմամբ, եթե նախընտրեք էքսպրես առաքում, որը հասանելի է միայն Երևանի տարածքում։

Առաքման ժամկետ

Սպասվող առաքման ժամկետը սովորաբար 1–3 աշխատանքային օր է՝ կախված ձեր գտնվելու վայրից և ՀայՓոստի ժամանակացույցից։
Երևանում էքսպրես պատվերները առաքվում են հաջորդ աշխատանքային օրը։

Պատվերը ուղարկելուց հետո դուք կստանաք առաքումը հաստատող նամակ՝ բեռնային (tracking) համարով, եթե այն հասանելի լինի։

Առաքման արժեք

Ստանդարտ առաքումն անվճար է։

Էքսպրես առաքումը հասանելի է պատվերի ձևակերպման ընթացքում՝ լրացուցիչ 1000 ՀՀ դրամ վճարով։ Տվյալ տարբերակը գործում է միայն Երևան քաղաքի տարածքում իրականացվող առաքումների համար։

Հնարավոր ուշացումներ

Անսպասելի ուշացումներ կարող են առաջանալ փոստային ծառայության խափանումների, տոնական օրերի, եղանակային պայմանների կամ մաքսային գործընթացների պատճառով (միջազգային առաքումների դեպքում)։ Շնորհակալ ենք ձեր համբերության և ըմբռնման համար։

Սխալ հասցե / Չհանձնված փաթեթներ

Խնդրում ենք համոզվել, որ ձեր առաքման տվյալները ճիշտ են։
Haviden-ը պատասխանատվություն չի կրում սխալ կամ թերի հասցեի պատճառով առաջացած ուշացումների կամ կորած փաթեթների համար։

Հարցե՞ր

Եթե ունեք հարցեր առաքման կամ պատվերի կարգավիճակի վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ՝

Email: info@haviden.com
Instagram: @havidenbrand